Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Տիզը ամենակենսունակ կենդանին է ճանաչվել

Տիզը ամենակենսունակ կենդանին է ճանաչվել

Գիտնականները տիզերին Երկիր մոլորակի ամենակենսունակ օրգանիզմ են ճանաչել: Պարզվել է, որ այդ արարածները ունակ են դիմանալու վակուումի և էլեկտրոնային միկրոսկոպի ճառագայթի ազդեցությանը, այս հետազոտությանը նվիրված համառոտ նկարագրություն է հրապարակված New Scientist ամսագրում:

Հետազոտության առարկա են դարձել Haemaphysalis flava տեսակի տիզերը: Գիտնականները պատահաբար են հայտնաբերել, որ այդ հոդվածոտանիները կարող են վերապրել վակուումի մեջ մնալը, երբ տեսել են, որ վակուում ստեղծող սարքի խողովակներով վերապրած տիզերը փորձում են փախչել:

Նոր գիտափորձի ժամանակ տիզերին պահել են անօդ պայմաններում 30 րոպե, և միևնույն ժամանակ նրանց վրա ուղղված է եղել էլեկտրոնային միկրոսկոպի հզոր ճառագայթը: Պարզվել է, որ կենդանիները վնասվածքներ են ստացել, սակայն ավելի բարվոք պայմաններ տեղափոխվելով՝ սկսել են ակտիվ շարժվել: Դրանից հետո բոլոր 20 ճառագայթված և այլ փորձություններին մասնակցած տիզերը ևս 2 օր կենդանի են մնացել:

Հետագա փորձերի ժամանակ, երբ ճառագայտահարման են ենթարկվում տիզերի միայն որոշ մարմնի հատվածներ, պարզ է դարձել, որ հիմնական խոցող ազդեցություն ունենում է ճառագայթը և ոչ թե վակուումը:

Գիտնականները փաստում են, որ այս հետազոտության հիման վրա կարելի է ասել, որ շատ պարզագույն օրգանիզների վակուումի հանդեպ կայունութունը կարող է թերագնահատված լինել:

 

Տիզը ամենակենսունակ կենդանին է ճանաչվել

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ